|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի իշխանությունները կկանխեն սոցիալական լրատվամիջոցների հնարավոր ճնշումը. ըստ Anadolu գործակալության՝ հունվարի 13-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան չի ենթարկվի սոցիալական ցանցերի ճնշմանը, որոնք իրենց օրենքից վեր են դասում և չեն հարգում մեր ժողովրդի իրավունքները»,- ասել է նա:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները ստիպված կլինեն տեղեկատվական ոլորտում ներքին ենթակառուցվածքների ուժգնությունն ավելացնել՝ ակնթարթային հաղորդագրությունների անվտանգ մակարդակն ապահովելու համար:
Ավելի վաղ թուրք օգտատերերը սկսել էին զանգվածաբար հրաժարվել WhatsApp մեսենջերից՝ օգտատիրոջ պայմանագրի թարմացման պատճառով, որը նրանց պարտավորեցնում է տվյալների փոխանակումը Facebook-ի հետ: Էրդողան երեկ գրանցվել էր ռուսական Telegram-ի և թուրքական BIP-ի մեսենջերներում: