|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանից մարդասիրական օգնության շնորհիվ Արցախի տարածքում վերականգնվել է ավելի քան 300 շինություն. ՌԴ ԱԻՆ-ին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են ստուգել բնակելի տներն ու սոցիալական ենթակառուցվածքների շինությունները։ Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինարարական նյութերի օգտագործմամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 շինություն։ Աշխատանքներ են տարվում ևս ավելի քան 450 շինությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություններ, որոնցից ավելի քան 50-ը՝ Ստեփանակերտում։