|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,-հայտնեց Թադևոսյանը: