|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Առկա են տվյալներ, որ 1985-1986թթ. Ադրբեջանի հետ ստեղծված համատեղ հանձնաժողովը, օրինակ, Կապանի տարածաշրջանի գյուղերում իրականացրել է սահմանանշումներ հատուկ բետոնե սյուներով: Դրանց վրա, օրինակ, առկա է ԽՍՀՄ մուրճն ու մանգաղը. այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Կապանում բնակիչների ու համայնքային մարմինների հետ մեր քննարկումները վեր հանեցին կարևոր տվյալներ, որոնք սահմանների որոշման գործընթացում ուղիղ կապ ունեն մարդու իրավունքների (կյանքի, սեփականության իրավունք և այլն):
Ինչպես քաղաքացիները նշել են, սահմանային բնակիչների իրավունքների տեսանկյունից դա եղել է կարևոր:
Կարծում եմ՝ այս հարցերը նույնպես օգտակար կլինեն: Այս հարցերը մենք առանձին կներկայացնենք մեր գործընկերներին՝ ՀՀ իրավասու մարմիններին»: