|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը՝ զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Դնում եմ մի կողմ, որ ստահակն իր ամբողջ խղճուկ տեսքով ու անիմաստ տեքստով մեր ազգային աղետի թշվառ մարմնավորումն էր:
Այո, նա քաղաքական դիակ է, և դիակ լինելով հանդերձ՝ շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Բոքսում նոկաուտից հետո մարտը չի շարունակվում: Կողմերը պատրաստվում են նոր հանդիպման: Երբ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դիակ դարձած լեշին շարունակում են տփել աշխարհի տարբեր ռինգերում, կրկին համոզվում ես, որ խաղը ծախած է և սարքած:
Ու դա այլևս բացառապես մեր բոլորի մեղքն է»: