|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։