|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս հայտնի դարձավ, որ Dailymotion ֆրանսիական տեսահոսթինգն իր ներկայացուցչին է նշանակելու Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: Ի դեպ, 2017-ից ի վեր Dailymotion-ը Ռուսաստանում արգելափակվել է:
Հունվարի 8-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին նաև ռուսական VKontakte (VK) սոցիալական ցանցի և չինական TikTok-ի ներկայացուցիչների նշանակման մտադրության մասին:
Դեկտեմբերի կեսերին YouTube-ը հայտարարել էր նույն որոշման մասին:
«Սոցիալական մեդիայի ավելի քան մեկ միլիոն այցելուներով ընկերությունների՝ Թուրքիայում ներկայացուցիչների պարտադիր նշանակման մասին» օրենքն ընդունվել էր 2020 թ. հուլիսին և ուժի մեջ մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից: Ըստ այդմ՝ այն ընկերությունները, որոնք ունեն մեկ միլիոնից ավելի բաժանորդներ, պետք է Թուրքիայում ներկայացուցչություն ապահովեն, հակառակ դեպքում դրանց հասանելիությունը Թուրքիայում կանջատվի։
Թուրք ընդդիմադիրներն այս որոշումը համարում են հակաժողովրդավարական և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ։