|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի գերագույն հոգևոր ղեկավար Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
«Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետը. բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է: Եթե ամերիկացիներին հաջողվեր պատվաստանյութ ստեղծել, կորոնավիրուսի հետ կապված այդքան ամոթալի իրավիճակ չէր լինի»,- ասել է նա հեռուստաելույթում:
Խամենեին նշել է, որ նույն իրավիճակն է Մեծ Բրիտանիայում`վկայակոչելով COVID-19-ից բարձր մահացությունը:
«Նրանց նկատմամբ վստահություն չկա: Որոշ դեպքերում նրանք ցանկանում են պատվաստանյութը փորձարկել ուրիշների վրա, ստուգել` արդյո՞ք այն գործում է, թե՞ ոչ», - հավելել է նա` նշելով, որ Ֆրանսիայի նկատմամբ նույնպես լավատես չէ:
Միաժամանակ, Իրանի գերագույն առաջնորդի խոսքով, եթե այլ երկրներում կա պատվաստանյութ, որին կարելի է վստահել, ապա դրա գնման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
Նշենք, որ Իրանը սեփական արտադրության «Կովո–Իրան» պատվաստանյութ է մշակում, որը նախատեսվում է ստանալ գարնանը։