|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայում գործող՝ պատերազմական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Սիտնիկը ճեպազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահափոխադրիչը հրթիռակոծվել է հակատանկային հրթիռից` Իդլիբում՝ թուրքամետ ավազակային կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Երեք զինծառայող վիրավորվել է. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15.45-ին, Իդլիբի ապաէսկալացման գոտու հարավարևելյան մասում գտնվող Թրումբա բնակավայրի տարածքում թուրքական դիտակետի դուրսբերման գործողության անվտանգության ապահովման ժամանակ Ռուսաստանի ռազմական ոստիկանության BTR-82A զրահափոխադրիչը խոցվել է հրթիռից, որն արձակվել է թուրքամետ զինված կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Հրթիռի՝ զրահափոխադրիչին հարվածելու արդյունքում երեք ռուս զինծառայողներ թեթեւ վնասվածքներ են ստացել»,- ասել է Սիտնիկը:
Ըստ նրա՝ տուժածներն անհապաղ տարհանվել են ռազմական հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: