|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:
Սակայն մինչ այժմ գաղտնի է պահվում, թե ի՞նչ մոդելի ԱԹՍ են եղել դրանք և Հայաստանի կոնկրետ որ վայրում են խոցվել մնացած երեքը: Եթե իրականում դրանք եղել են, ապա ՀՀ ՊՆ պետք է հրապարակի դրանց խոցման կոնկրետ վայրերը, ԱԹՍ-երի կոնկրետ մոդելները և պատասխանի մեկ հարցի. ինչպե՞ս դրանցից մեկը կարողացավ հասնել Երևան:
Հ.Գ. Իսկ շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում, իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով մշակված ռազմական ԻՄԻՏԱՑԻԱ»: