|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի կառավարությունն այնպես կանի, որ երկրի բնակիչները չզգան 2021 թվականին էլեկտրաէներգիայի մատակարարման գնի բարձրացումը: Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Մենք այս պահին ընդունել ենք միակ հնարավոր և հիմնավորված որոշումը. Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 2021 թվականի ընթացքում»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Գախարիան նշել է, որ այն բաժանորդները, որոնք ամսական սպառում են 300 կՎտ/ժ.-ից պակաս, սուբսիդիաներ կստանան`էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը փոխհատուցելու համար: Վարչապետի խոսքով՝ աջակցության այս միջոցառումը կազդի 1,6 միլիոն սպառողի վրա:
Energo-Pro Georgia-ն հայտարարել էր, որ 2021 թվականի հունվարի 1-ին լրանում է 2018 թվականին սահմանված էլեկտրաէներգիայի մատակարարման սակագնի վերջնաժամկետը: Ընկերությունն ընդգծել էր, որ սակագինը չբարձրացնելու դեպքում իրենք չեն կարողանա էլեկտրաէներգիա գնել: