|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի միջնորդական ջանքերը 2020 թվականին օգնել են վերականգնել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
«Ռուսաստանի ջանքերը կոնկրետ արդյունքների են հանգեցրել տարածաշրջանային հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները լուծելու գործում: Մեր երկրի միջնորդության շնորհիվ զինված բախումները դադարեցվել են, և Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է խաղաղությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ բնակչությանը ցուցաբերվել է արտակարգ մարդասիրական օգնություն, պայմաններ են ստեղծվել փախստականների և տեղահանվածների վերադարձի համար, մեկնարկել է խաղաղապահ գործողություն, համաձայնեցվել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը`ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար: