|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում հայտնաբերվել է ձնահյուսի տակ ընկած զինվորի դի, զոհերի թիվը հասել է 2-ի. հայտնում է Hurriyet-ը:
Ձնահյուսը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ զինվորները ձյուն մաքրելիս են եղել Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանի ռազմակայանի մոտակայքում գտնվող ճանապարհին:
Տեղի վարչակազմը հայտնել է, որ մեկ զինվորի մարմին հայտնաբերվել է վաղ առավոտյան՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ:
Պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ձնահյուսի արդյունքում երկու զինվոր հայտնվել է ձյան շերտի տակ: Զինծառայողներից մեկին հաջողվել է փրկել և տեղափոխել տեղական ինքնակառավարման հիվանդանոց: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ զինվորը մահացել է: