|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։