|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների համար Խաղաղարարի դաս են անցկացրել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ նրանք երեխաներին պատմել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջների մասին, ցույց են տվել, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին բուժօգնությունը:
Դասին մասնակցել են նաեւ աշակերտների ծնողները եւ դպրոցի ուսուցիչներ: Ի դեպ, դասասենյակում եղել են Ռուսաստանի եւ Արցախի դրոշները: