|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է Իրաքում հրթիռային հարձակումների մեջ և սպառնացել, որ ԱՄՆ քաղաքացիների սպանվելու դեպքում՝ Թեհրանը պատասխանատվության կենթարկվի: Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառումը Twitter-ում արել է չորեքշաբթի:
«Բաղդադում մեր դեսպանատունը հրթիռակոծության ենթարկվեց կիրակի օրը: Ընկել է երեք հրթիռ: Գուշակեք, թե որտեղից են նրանք եկել. Իրանից։ Այժմ մենք լսում ենք Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակումների ձայներ: Իմ բարեկամական խորհուրդը Իրանին՝ եթե Ամերիկայի որևէ քաղաքացի մահանա, ես Իրանին պատասխանատվության կենթարկեմ: Մտածեք»,– գրել է Թրամփը։