|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը փորձում է բարելավել իր ամենամոտ դաշնակիցների և, փաստացի, Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի մասնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները. հայտնում են իսրայելական ԶԼՄ–ները։
Էրդողանը, կարծես, համաձայն է Ալիևի՝ միջնորդ լինելու առաջարկին: Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան հաղորդագրություն է փոխանցել Թել Ավիվին: Իբր, Էրդողանը դրականորեն է արձագանքել հարաբերությունների բարելավման գաղափարին:
Ակնհայտ է, որ Իսրայելի դեմ այս բոլոր հարձակումները՝ «Երուսաղեմը թուրքական քաղաք է», «Իսրայելը օկուպացրել է Պաղեստինի հողերը» և այլն, պարզապես շոու են: Ակնհայտ է, որ Էրդողանը կգործի այնպես, ինչպես հարմար է գտնում իր քաղաքական կարիերայի և ընտանեկան դրամապանակի համար: Իսրայելը նույնպես պրագմատիկ է գործում: Այսպիսով, կողմերը շարժվում են միմյանց ուղղությամբ, բայց՝ շատ զգույշ: