|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1731 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 208 638 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4599 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 180 441 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 2094:
Կարանտինային գոտում է գտնվում 481 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 654 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1913 պացիենտ: