|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շուշիի մոտակայքում ռուս սպա է մահացել՝ ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ մահացած զինծառայողը Միջազգային հակաականային կենտրոնի ականզերծման խմբի աշխատակից էր:
«Ականի պայթյունից ծանր վիրավորվել է ռուս զինծառայող, նրան տրամադրվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից »,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի օգնություն ու հնարավոր աջակցություն: