|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի ՊԲ-ն շարունակում է հերոսական դրվագներ ներկայացնել պատերազմից:
Ճանաչենք մեր հերոսներին
Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:
Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:
Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ, և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:
Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:
Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:
Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին: Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:
Փառք մեր հերոսներին: