|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը՝ հետևել իր քայլին։
Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։