|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները մաքրել են մոտ 200 հա տարածք և վնասազերծել ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասել է նա՝ հավելելով, որ չպայթած զինամթերք հայտնաբերելու համար ստուգվել է նաև 405 շենք։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումը։ Այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացել է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ անհայտ կորածների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսային դիմում: