|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Հայտարարության տեքստը՝ ստորև:
Արցախյան երրորդ պատերազմի կապիտուլյացիոն պայմանագիրը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը աղետալի են Հայաստանի և Արցախի համար: Բժիշկները միշտ եղել են պետության և ժողովրդի կողքին՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը, անելով հնարավորը և անհնարինը: Եվ այսօր, բացի բժիշկ լինելուց, մենք նաև քաղաքացիներ ենք՝ նվիրված մեր հայրենիքին:
Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիան, ի դեմս ինձ՝ նախագահ բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Այվազյանի, ձայների ճնշող մեծամասնությամբ միանում է ներկայիս իշխանությունների հրաժարականի կոչին և այս հարցը համարում խիստ հրատապ: Մենք գտնում ենք, որ հայ ժողովուրդը կարող է գտնել արժանի առաջնորդ՝ երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար: Հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ապագայի:
Հարգանքով՝ բ.գ.դ. պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Պետրոսի Այվազյան
Հիշեցնենք, որ հայ բժշկական համայնքն օրեր առաջ տարածած հայտարարությամբ ևս պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը բաց է միանալու համար: