|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։
Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։
Կրկին դիմում եմ ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներին, ԱԱԾ տնօրեններին։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում, կպարզաբանե՞ք մեր շուրջ ստեղված իրադրությունը։
Իրար վրա չգցեք։ Եթե դրա միակ պատասխանատուն Նիկոլն է, Արայիկն է՝ ասեք, հակառակ դեպքում ծանր պատասխանատվության տակ եք մտնելու։
Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու եք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքները շարունակում հանձնել»: