|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ջո Բայդենը ընտրվել է Միացյալ Նահանգների նոր նախագահ, իսկ Քամալա Հարիսը՝ փոխնախագահ: Այս մասին հայտնի է դարձել ընտրիչների կոլեգիայի քվեարկությունից:
Բայդենը ստացել է 307 ընտրիչի աջակցություն. հաղթելու համար անհրաժեշտ նվազագույնը 270 ձայն է: Բայդենը գերազանցել է այս մակարդակը, երբ հաշվվեցին Կալիֆոռնիայի ընտրիչների ձայները:
Այսպիսով՝ հունվարի 20-ին՝ երդմնակալության արարողության ժամանակ, որն ավանդաբար տեղի է ունենում Վաշինգտոնում, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը: 2009-2017 թվականներին՝ Բարաք Օբամայի օրոք, նա փոխնախագահ էր: