|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շաբաթ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների թիվը մոտեցել է 300 000-ի:
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը հաստատվել է երկրում ուրբաթ, եւ վերջին տվյալներով, երկուշաբթվանից երկրի նահանգներում կմեկնարկի բնակչության պատվաստումը:
Մասնավորապես, ԱՄՆ բանակի գեներալ Գուստավ Պերնան հայտնել է, որ պատվաստանյութը կսկսվի մատակարարվել կիրակի: Երկուշաբթի ամբողջ երկրի 145 տեղանքներ կունենան պատվաստանյութ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մի շարք այլ նահանգապետերի հետ խոստացել է ուսումնասիրել պատվաստանյութը նախքան դրա կիրառումը, ուրբաթ հայտարարել է, որ նահանգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են այն: