|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատել է Արցախի անկախության ճանաչումն ու կոչ արել ԱՄՆ կառավարությանը` հետևել այդ քայլին:
Քաղաքային խորհուրդը նման բովանդակությամբ բանաձև է ընդունել, որի հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Պաուլ Գրիգորյանն է:
2018 թ.-ին, Գրիգորյանի դիմումի համաձայն, քաղաքային խորհուրդը քաղաքում «Արցախի օր» էր սահմանել և կրկին, այդպիսով, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախը՝ որպես ազատ, անկախ պետություն:
Լոս Անջելես քաղաքը բարեկամական հարաբերություններ է հաստատել Շուշի քաղաքի հետ: