|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Նա մասնավորապես գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,- գրել է նա։