|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Factor.am-ի հաղորդմամբ` «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ են դառնում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի: Նախագիծն, ի դեպ, ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում: Ընդ որում, գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը:
Նշենք, որ գործող որոշմամբ «Արմենպրես»-ի 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ 25-ական տոկոսները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում