|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ փողոցների հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: