|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: