|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքացիներն այս պահին անհնազանդության ակցիա են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Իրավաբան․net-ին հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիներն իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան, այդ պատճառով կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը՝ փակ են բոլոր կայարանները։
«Քաղաքացիները կանգնում են դռների արանքում, չեն թողնում գնացքները շարժվեն։ Չգիտենք, թե երբ կվերականգնվի աշխատանքը։ Ավելի ուշ մենք հավելյալ կտեղեկացնենք այդ մասին»,- նշեց Խաչատրյանը։