|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ երկու անգամ զանգահարել է Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրայան Քաթլերին՝ խնդրելով օգնություն նահանգի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու համար. հաղորդում է Washington Post-ը:
Ըստ թերթի՝ այդ զանգերի մասին տեղեկությունը հաստատել է Քաթլերի գրասենյակը: Սա երրորդ նահանգն է, որտեղ Թրամփը փորձել է «հակառակվել» քվեարկության արդյունքին. Թրամփը նախկինում նման խնդրանքով դիմել էր Միչիգանի հանրապետականներին և Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին:
«Ես լսում եմ Ֆիլադելֆիայի և ձեր օրենսդրության հետ կապված այս խնդիրների մասին»,- ասել է Թրամփը զրույցի ընթացքում: «Ի՞նչ կարող ենք անել դա շտկելու համար»,– հետաքրքրվել է ամերիկացի առաջնորդը։