|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մենք խորհրդարանական ուժ ենք, իսկ խորհրդարանական ուժն ինչ լծակներ ունի, պետք է օգտագործի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելու հարցի մասին. «Հաշվեք, որ այս լսումները մեր ցույցն է: Ինչ տարբերություն, ֆորմատ է, հարթակ է: Հարթակը բացել ենք բոլորի համար: Եթե ցույց անենք, խոսելու ենք միայն մենք, կամ նրանք, ովքեր մեզ հետ համաձայն են: Մենք կազմակերպել ենք լսումներ, որտեղ խոսում են բոլոր գրանցվածները: Ելույթների 80 տոկոսի հետ ես հնարավոր է համաձայն չեմ, սակայն հարթակ ենք ստեղծել մարդկանց լսելու համա»:
«Մյուս տարբերակը մարզային այցելություններն են, ինչը ևս մենք անում ենք: Պետք չէ բևեռացնել, ասել, որ պետք է անպայման բոլորը ցույց անեն, կամ լսումներ հրավիրեն, կամ մարզեր գնան: Ով ինչ անում է, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի: Ես ողջունում եմ»,-ասաց նա: