|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ:
Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապ է հաստատել Շիրակի թեմի առաջնորդի հետ:
-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությունն անցկացվում էր Ձեր գլխավորությամբ։
-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․
-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։
– Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի։
Կարճ պատասխանից հետո Աջապահյանը հույս հայտնեց, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն է մատուցել: