|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամենահզոր ներուժն արվեստն է ․ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիցս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում:
Դեկտեմբերի 8-15-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները: Նրանց համար ելույթ կունենան Հայաստանի նոր անունների տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումներն անշուշտ խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում:
Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի: