|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուս սահմանապահները կասեցրել են Ուկրաինայից ժամանած երեք զինված սահմանախախտների կողմից սահմանի անօրինական հատման փորձը: ՏԱՍՍ-ին ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ սահմանախախտներից մեկը սպանվել է փոխհրաձգության ընթացքում, երկուսը դիմել են փախուստի:
«Բելգորոդի և Վորոնեժի մարզերի՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության տարածքում դեկտեմբերի 4-ին սահմանապահ ջոկատը կանխել է երեք զինված անհայտ անձանց կողմից Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնություն սահմանը խախտելու փորձը: Պատասխան կրակի արդյունքում նրանցից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորումներ է ստացել, երկուսը փախել են Ուկրաինայի տարածք»,- հայտնել են ՏԱՍՍ-ին:
Իրականացվում են քննչական գործողություններ: Դեպքի այլ մանրամասներ ԱԴԾ-ն դեռ չի հայտնել: