|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են։ Այս մասին տեղեկանում ենք երկրի ԿԸՀ պաշտոնական կայքից, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից ստացել է 90-ը: Մնացած 60 ձայները բաշխվել են ընդդիմադիր 8 կուսակցությունների միջև:
Ըստ այդմ՝ Վրաստանի իշխող կուսակցությունը գերազանցել է իր իսկ ռեկորդն ու այդպիսով կարողացել երրորդ անգամ պահել իշխանությունը՝ ստանալով ընտրողների ավելի քան 48%-ի աջակցությունը:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 31-ին: Նոյեմբերի 22-ին անցկացվել է երկրորդ փուլ՝ 17 մեծամասնական ընտրատարածքներում: