|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։
Որոշման տեքստում նշվում է, որ նրա լիազորությունները դադարեցվել են 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասի հիմքով, այն է՝ անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմումը։
ԿԸՀ-ն հայտնել է, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ: