|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի կենտրոնում գտնվող հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, շենքից տարհանվել է ավելի քան 20 մարդ, դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հրդեհը բռնկվել է Դուրովա 26 հասցեում գտնվող բժշկական հաստատության երրորդ հարկում, կրակի տարածման մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Մոսկվայի պետական վարչության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր մեկ զոհի մասին: Հրդեհի մարման ընթացքում փրկվել է 23 մարդ:
Շենքը, որում բռնկվել է հրդեհը, վերակառուցման փուլում էր, բռնկման պահին այնտեղ եղել է շինարարական անձնակազմը: