|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանը և Թուրքիան Ղարաբաղում կստեղծեն բարձր տեխնոլոգիական պարկ, համապատասխան հուշագիր է ստորագրվել երկրների միջև. հայտնում է Ադրբեջանի Նորարարությունների գործակալությունը:
«Ղարաբաղը մշտապես եղել է մշակույթի կենտրոն, բանաստեղծների, երաժիշտների և արվեստի գործիչների հայրենիք: Ղարաբաղի վերափոխումը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանի կարևոր նշանակություն ունի մեր պետության տնտեսության և առաջընթացի համար: Այդ նպատակով նախատեսվում է Ղարաբաղում բացել տեխնոլոգիական պարկեր և ինովացիոն կենտրոններ: Նորարարության գործակալությունը կատարել է առաջին քայլը այս ճանապարհին՝ Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկում գտնվող GOSB տեխնոլոգիական պարկի հետ հուշագիր ստորագրելով, որն աջակցում է 130 տեխնոլոգիական ընկերությունների»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «հուշագիրը պարունակում է կետեր, որոնք խոսում են երկու կողմերի հետագա համատեղ գործունեության մասին»: