|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Բացի նրանից, ինչ երևում է տեսանյութում, ըստ ինձ հասած տեղեկությունների, փաշինյանը և գլխավոր դատախազը պարբերաբար փորձել են թեման շեղել և քննարկել կոնկրետ գործեր, իրենց դժգոհությունը ցույց տալ, որ դատարանները «չեն ենթարկվում»։
Իհարկե անթույլատրելի է գլխավոր դատախազի, նախարարի, դավաճանի օգնականի ներկայությանը զուգահեռ դատավորների ներկայություն։
Սակայն, ի պատիվ դատավորների և ԲԴԽ անդամների նրանք թույլ չեն տվել իրենց ներկայությամբ քննարկվի որևէ կոնկրետ գործ՝ ասելով որ դա կդիտարկվի անկախության նկատմամբ ոտնձգություն։ Նրանք այդ առումով չեն կարող «համագործակցել»։ Ի դեպ, ԲԴԽ նախագահը հրավիրված չի եղել։
Դավաճանը մնացել է մի քանի ծառայամիտ «թուրքի» ( դատախազ և այլ) հույսին։
Ի դեպ նրանցից ոմանք, ոստիկանության համազգեստը հագին հիմա անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա կատարողների նկատմամբ։
Տգետնե՜ր Էն ձեզ իշխանության բերած Սվիտալսկուն զանգեք հարցրեք կասի՝ փողոց փակելու մասով»: