|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ոստիկանները բռնի ուժով հեռացնում են Երևանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ՀՅԴ անդամներին, որոնք փորձում են փակել Մաշտոցի պողոտան՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեզ վրա, Իլհամ Ալիևի ոստիկանություն՝ ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես ցուցարարների մեջ էր։
Նա ընդգծեց, որ վարչական դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը, փողոց փակելը խաղաղ հավաք է, և այս պարագայում ոստիականներն իրավունք չունեն անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, բայց անօրինական ձևով քաղաքացիներին բերման են ենթարկում:
«Արժանապատիվ քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել։ Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․