|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մանկական «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան (Valentina)՝ J’imagine երգով: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշենք՝ մասնակիցը ստացել է 200 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչները։
Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան 111 միավորով զբաղեցրել է վեցերորդ տեղը:
Եզրափակիչը կայացել է Լեհաստանում՝ համավարակի պատճառով հեռուստակամրջի ձևաչափով։
Եզրափակիչում հանդես է եկել 12 երկրի մասնակից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մալթայից, Լեհաստանից, Սերբիայից, Իսպանիայից և Նիդերլանդներից։ Հայաստանն այս տարի հրաժարվել էր մասնակցությունից Արցախում պատերազմի պատճառով։