|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրախորհրդարանը, ճնշող մեծամասնությամբ, բանաձև է ընդունել, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ. նոյեմբերի 26-ին հաղորդել է Agence France-Presse-ը:
Կիպրոսին սատարող բանաձևն ընդունվել է ձայների՝ 631 դեմ, 59 ձեռնպահ հարաբերակցությամբ: Խորհրդարանականները «անօրինական» են ճանաչել Թուրքիայի հետախուզումն Արևելյան Միջերկրական ծովում:
Եվրահանձնաժողովին առաջարկվել է «միջոցներ ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի անօրինական գործողությունների», բայց բանաձևը խորհրդատվական բնույթ ունի:
Թուրքիայի դեմ արդեն գործում են ԵՄ մի շարք սահմանափակումներ: