|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կարծում եմ` իշխանություններն այսօր բավարար չափով ազնվություն եւ պարկեշտություն չունեցան խոստովանելու, որ ռազմական դրությունը չեղարկելու հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիջապես հետո հանդես է գալու վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Եթե իշխանություններըն իրենց մեջ գտնեն բավարար չափով քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն եւ, ի վերջո, հայրենասիրություն ու չեղարկեն ռազմական ռեժիմը, բնականաբար, մենք մեր հետագա քայլերի մասին կբարձրաձայնենք»,- ասել է նա:
Տոնոյանի կարծիքով` վարչապետի հեռանալուց հետո պետք է գա կառավարության այն կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական եւ խայտառակ վիճակից: