|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։
Նախարար Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման եւ Արցախում խաղաղապահների տեղակայման կարեւորությունը:
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը եւ իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի շարունակականության ապահովման կարեւորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի եւ համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ: