|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է նոր պատժամիջոցներ 89 չինական ընկերությունների և մի քանի տասնյակ ռուսական կազմակերպությունների դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին:
Պատժամիջոցների տակ կարող են ընկնել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ՌԴ նախագահի աշխատակազմի հետ կապված անանուն մասնավոր ձեռնարկությունը:
Նախագծի սևագրում նշվում է, որ պատժամիջոցներ են նախապատրաստվում նաև ավիացիոն, հրթիռային-տիեզերական և միջուկային արդյունաբերության, գործիքների և շարժիչների կառուցման և հետազոտական կենտրոնների 28 ռուսական կազմակերպությունների դեմ:
Փաստաթղթում նշվում են նաև «Ռոսատոմի» երկու ինստիտուտները, որոնք մասնակցել են նորագույն զենքի ստեղծմանը, և «Ռոսկոսմոսի» երկու կազմակերպություններ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանից երեք կազմակերպությունների դեմ: «Ավիազապչաստ» ԲԲԸ-ն, «Էլեկոն Փլանտ» ԲԲԸ-ն և «Նիլկո Գրուպ»-ն ընկել էին պատժամիջոցների տակ: