|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, դրանց զարգացումը մնում է դրական:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն կողմն են: Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ, չնայած հարցերի առկայությանը, որոնց շուրջ երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ, նրանք ձգտում են «պահպանել աշխույժ երկխոսություն և գալ ընդհանուր հայտարարների»:
«Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում», - նշել է արտգործնախարարը: