|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում: Երգի հոլովակն արդեն համացանցում է:
«Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր: Տեսահոլովակի պրեմիերան նվիրվում է մեր լույս ընկերոջ՝ Տիգրանի հիշատակին»,- ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:
Երաժշտության հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է Վահան Կիրակոսյանը: Հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը: